Աշխարհ

17.11.2015 10:30


Ահաբեկիչներին կլրտեսեն «PlayStation»–ի օգնությամբ

Ահաբեկիչներին կլրտեսեն «PlayStation»–ի օգնությամբ

«Sony» ընկերությունն արձագանքել է այն հաղորդագրությանը, որ ահաբեկիչներն օգտագործել են «PlayStation 4» խաղային կցորդը։ Այս մասին հայտնում է «gazeta.ru»–ն՝ «TMZ»–ին հղումով։

«Մենք ստուգում ենք «PlayStation»–ից օգտվողների գործելաոճը և կոչ ենք անում մեր օգտատերերին ու խաղընկերներին հաղորդել մեզ այն գործողությունների մասին, որոնք կարող են անարգական բնույթ կրել, կասկածելի կամ անօրինական լինել։ Երբ մենք նման տեղեկություններ ստանանք, համապատասխան միջոցներ կձեռնարկենք»,–ասել են ընկերությունից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նման գործողությունների մասին կտեղեկացվի նաև տվյալ երկրի կառավարությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը