Գերմանիայում Փարիզի գրոհների մասնակցության կասկածանքով ալժիրցի է ձերբակալվել
Գերմանիայի ոստիկանությունը փախստականների ընդունման կենտրոնում Ալժիրի մի քաղաքացու է ձերբակալել, որին կասկածում են նոյեմբերի 13–ին Փարիզում իրականացված ահաբեկչություններին մասնակցելու մեջ։
Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»–ը՝ «Reuters»–ին հղումով, կասկածյալը կալանավորվել է Արնսբերգ քաղաքում (Հյուսիսային Ռեյն–Վեսթֆալիայի դաշնային հողերից)։
Փախստականների ընդունման կենտրոնում նա ռումբի առկայության մասին տեղեկատվություն էր տարածել, ինչպես նաև նշել Ֆրանսիայի մայրաքաղաքին սպասվող սարսափների մասին։
«Տվյալ պահին չկա հստակ ապացույց, որ ահաբեկչությունները ծրագրվել են Հյուսիսային Ռեյն–Վեսթֆալիայի տարածքում կամ ԳԴՀ–ում, բայց իրավիճակը բավական լուրջ է»,–նշել է դաշնային երկրի ՆԳՆ ղեկավարը։

7or.am