Օբաման բացառել է Սիրիայում ցամաքային գործողության հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ–ը չի փոխի իր ռազմավարությունն «Իսլամական պետության» դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է «gazeta.ru»–ն՝ «Reuters»–ին հղումով։
Օբամայի խոսքերով՝ չնայած Փարիզում ահաբեկիչների իրականացրած գրոհներին՝ Սիրիայում ցամաքային գործողության անցկացումը սխալ կլիներ։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան կկրկնապատկի իր ջանքերը Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ պայքարում, սակայն չի փոխի արդեն որդեգրած ռազմավարությունը։
Օբաման հայտնել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները մտահոգված էին վերջին տարում Արևմուտքում ԻՊ կողմից իրականացվելիք հնարավոր ահաբեկչություններով, սակայն Փարիզի գրոհների վերաբերյալ կոնկրետ տվյալներ չեն ունեցել, ինչը հնարավորություն կտար ժամանակին կանխել դրանք։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդըհայտարարել էր, որ նոյեմբերի 13–ին Փարիզում իրականացված ահաբեկչությունները նախօրոք ծրագրվել են Սիրիայում, նախապատրաստվել՝ Բելգիայում։
Օբաման բացառել է Սիրիայում ցամաքային գործողության հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ–ը չի փոխի իր ռազմավարությունն «Իսլամական պետության» դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է «gazeta.ru»–ն՝ «Reuters»–ին հղումով։
Օբամայի խոսքերով՝ չնայած Փարիզում ահաբեկիչների իրականացրած գրոհներին՝ Սիրիայում ցամաքային գործողության անցկացումը սխալ կլիներ։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան կկրկնապատկի իր ջանքերը Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ պայքարում, սակայն չի փոխի արդեն որդեգրած ռազմավարությունը։
Օբաման հայտնել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները մտահոգված էին վերջին տարում Արևմուտքում ԻՊ կողմից իրականացվելիք հնարավոր ահաբեկչություններով, սակայն Փարիզի գրոհների վերաբերյալ կոնկրետ տվյալներ չեն ունեցել, ինչը հնարավորություն կտար ժամանակին կանխել դրանք։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ նոյեմբերի 13–ին Փարիզում իրականացված ահաբեկչությունները նախօրոք ծրագրվել են Սիրիայում, նախապատրաստվել՝ Բելգիայում։
7or.am