Աշխարհ

16.11.2015 17:06


«Միսը վերադառնում է». G20–ի կազմակերպիչների խայտառակ թարգմանությունները (լուսանկար)

«Միսը վերադառնում է». G20–ի կազմակերպիչների խայտառակ թարգմանությունները (լուսանկար)

Անթալիայում ընթացող «մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում մատուցվող ճաշատեսակների անվանումները բոլոր մասնակիցների համար թարգմանվում են։ Դրանց ռուսական տարբերակները, «Կոմսոմոլսկայա պրավդա»–ի թղթակից Դմիտրի Սմիրնովի փոխանցմամբ, բավական զվարճալի են ստացվել։

Օրինակ՝ թռչնամսից պատրաստված կերակուրը թարգմանվել է «Միսը վերադառնում է», իսկ բանջարեղենային աղցանը՝ «Բուսական ծիածան»։ Գագաթաժողովի մասնակիցներին կերակրում են նաև տապակած պղպեղով, որը ռուսերեն թարգմանվել է «перцы срю», որը չի հասկացվել՝ ինչ է։

Փոխարենը՝ Սմիրնովի փոխանցմամբ՝ Անթալիայի հյուրանոցում մեկ անգամ գիշերելը մամուլի ներկայացուցիչների համար սահմանվել է 500 եվրոյից ոչ պակաս։

«Բայց թարգմանչի համար թուրքերի փողերը չեն հերիքել»,–հեգնել է թղթակիցը։

Հիշեցնենք, որ կատարվածը G20–ի գագաթաժողովի միակ զավեշտալի դեպքը չէ։ Նախօրեին էլ 3 կատու էր շրջում «մեծ քսանյակի» մասնակիցների լուսանկարման համար նախատեսված պաշտոնական բեմում։ Կենդանիները վազվզում էին և հոտոտում բեմում տեղադրված ծաղիկներն ու սարքավորումները, իսկ անձնակազմը չէր էլ փորձում դուրս քշել նրանց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը