«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ Միջազգային գլխավոր տնօրեն Ա.Ռիքհոֆը այդ ՓԲԸ-ում նախկին տնօրենից նոր տնորենին հիմնարկի հանձնման-ընդունման արձանագրության պատճենի իմ հարցմանն ի պատասխան նոյեմբերի 12-ին-ին ինձ է ուղարկել նոյեմբերի 10-ով թվագրված համար 02-1059 գրությունը, որում մասնավորաբոր ասվում է.
«... Հողմիկ գյուղից մինչեւ Մայիսյանի ՕԿՋ 820 գծ/մ խողովակաշարի հաշվեկշռային արժեքը 514.512.753,13 պակասորդը` 431.246.196,5 դրամ, բացակայում է 17.350գծ/մ խողովակ: 20,7կմ ջրատարի 17,35 կմ երկարությամբ եւ 431.246.196,5 դրամ արժողությամբ հատվածի բացակայության առիթով «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ նախկին տնօրեն Վ.Հովսեփյանը դիմել է ՀՀ Շիրակի ոստիկանություն եւ դատախազություն:
Ընկերության` ապրանքանյութական արժեքների եւ հիմնական միջոցների պակասորդը՝ առ 01.08.2009 թ. դրությամբ կազմում է 449.732.206,29 դրամ, այդ թվում'
1.Պահեստի ապրանքանյութական մասով' 2.034.812,94 դրամ: Նախկին պահեստապետի գրավոր հայտարարության համաձայն նա պարտավորվել է վերականգնել պահեստի պակասորդը, սակայն վերջինիս վաղաժամ մահացել է:
2.Մետաղական խողովակների պակասորդը կազմում է ընդամենը 640 195 00 (երեւի ի նկատի է ունեցել 640.195,00 դրամ.- Լեւոն Բարսեղյան) դրամ: Նյութական պատասխանատու Լյուդվիգ Էլբակյանը տվել է հայտարարություն այն մասին, որ ինքը 5-ամսյա ժամկետում պարտավորվում է վերադարձնել 50-125 մմ տրամագծի մետաղական խողովակները կամ փոխհատուցել դրանցարժեքը:
3.Ջրաչափերի մասով պակասորդը կազմում է 6.583.192,25 դրամ: Ընկերության նախկին աշխատակից Մուշեղ Հովհաննիսյանի հանդեպ, որին տրամադրվել է 4.195.077.20 դրամ ընդհանուր արժողությամբ 457 կոմպլեկտ ջրաչափ, հարուցված է քրեական գործ: Մանվել Վասիլյանը, որին տրամադրվել է 2.075.615,05 դրամ ընդհանուր արժողությամբ 224 կոմպլեկտ ջրաչափ, անհայտ պատճառով բացակայում է քաղաքից: Նրա վերաբերյալ գործը հանձնվել է իրավապահ մարմիններին: Ֆրիդոն Արղուշյանը, որին տրամադրվել է 312.500,00 դրամ ընդհանուր արժողությամբ 50 կոմպլեկտ ջրաչափ, գրավոր հայտարարել է, որ ինքը պարտավորվում է փոխհատուցել 50 հատ ջրաչափի արժեքը:
Էստոկադա-վերգետնյա ջրատարը մինչեւ Մայիսյանի ՕԿՋ-2 ջրատարը չի գործում, ապամոնտաժված է 1.400 գծ/մ, մնացել է 800 գծ/մ: Էստոկադա-վերգետնյա ջրատարը մինչեւ Մայիսյանի ՕԿՋ-2 ջրատարի 2.000 գծ/մ բացակայության վերաբերյալ ,Շիրակ-ջրմուղկոյուղիե ՓԲԸ նախկին տնօրեն Վ.Հովսեփյանը դիմել է ՀՀ ոստիկանություն:
Արտադրական ջրատարը Ջրաձոր-Հողմիկ հատվածի/Կապսի ջրատարի թասի տակի շրջանցման հատված/համախառն հաշվեկշռային արժեքը կազմել է 1.734.780 դրամ, պակասորդը կազմում է 1.204.433 դրամ, պակաս է 2.430կմ:
....»
Պարոն Հովսեփյան, խնդրում եմ այս հաղորդումն ընդունել ի գիտություն եւ օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռք առնել մեղավորներին բացահայտելու համար:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ, Շահերի պաշտպանության եւ աջակցման
Նամակ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին
Պարոն Հովսեփյան,
«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ Միջազգային գլխավոր տնօրեն Ա.Ռիքհոֆը այդ ՓԲԸ-ում նախկին տնօրենից նոր տնորենին հիմնարկի հանձնման-ընդունման արձանագրության պատճենի իմ հարցմանն ի պատասխան նոյեմբերի 12-ին-ին ինձ է ուղարկել նոյեմբերի 10-ով թվագրված համար 02-1059 գրությունը, որում մասնավորաբոր ասվում է.
«... Հողմիկ գյուղից մինչեւ Մայիսյանի ՕԿՋ 820 գծ/մ խողովակաշարի հաշվեկշռային արժեքը 514.512.753,13 պակասորդը` 431.246.196,5 դրամ, բացակայում է 17.350գծ/մ խողովակ: 20,7կմ ջրատարի 17,35 կմ երկարությամբ եւ 431.246.196,5 դրամ արժողությամբ հատվածի բացակայության առիթով «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ նախկին տնօրեն Վ.Հովսեփյանը դիմել է ՀՀ Շիրակի ոստիկանություն եւ դատախազություն:
Ընկերության` ապրանքանյութական արժեքների եւ հիմնական միջոցների պակասորդը՝ առ 01.08.2009 թ. դրությամբ կազմում է 449.732.206,29 դրամ, այդ թվում'
1.Պահեստի ապրանքանյութական մասով' 2.034.812,94 դրամ: Նախկին պահեստապետի գրավոր հայտարարության համաձայն նա պարտավորվել է վերականգնել պահեստի պակասորդը, սակայն վերջինիս վաղաժամ մահացել է:
2.Մետաղական խողովակների պակասորդը կազմում է ընդամենը 640 195 00 (երեւի ի նկատի է ունեցել 640.195,00 դրամ.- Լեւոն Բարսեղյան) դրամ: Նյութական պատասխանատու Լյուդվիգ Էլբակյանը տվել է հայտարարություն այն մասին, որ ինքը 5-ամսյա ժամկետում պարտավորվում է վերադարձնել 50-125 մմ տրամագծի մետաղական խողովակները կամ փոխհատուցել դրանցարժեքը:
3.Ջրաչափերի մասով պակասորդը կազմում է 6.583.192,25 դրամ: Ընկերության նախկին աշխատակից Մուշեղ Հովհաննիսյանի հանդեպ, որին տրամադրվել է 4.195.077.20 դրամ ընդհանուր արժողությամբ 457 կոմպլեկտ ջրաչափ, հարուցված է քրեական գործ: Մանվել Վասիլյանը, որին տրամադրվել է 2.075.615,05 դրամ ընդհանուր արժողությամբ 224 կոմպլեկտ ջրաչափ, անհայտ պատճառով բացակայում է քաղաքից: Նրա վերաբերյալ գործը հանձնվել է իրավապահ մարմիններին: Ֆրիդոն Արղուշյանը, որին տրամադրվել է 312.500,00 դրամ ընդհանուր արժողությամբ 50 կոմպլեկտ ջրաչափ, գրավոր հայտարարել է, որ ինքը պարտավորվում է փոխհատուցել 50 հատ ջրաչափի արժեքը:
Պարոն Հովսեփյան, խնդրում եմ այս հաղորդումն ընդունել ի գիտություն եւ օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռք առնել մեղավորներին բացահայտելու համար:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ, Շահերի պաշտպանության եւ աջակցման
Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար,
ՀՀ քաղաքացի Լեւոն Բարսեղյանից