Աշխարհ

16.11.2015 18:49


Մոսկվայում մահացել է Հիտլերի ենթադրյալ դուստրը

Մոսկվայում մահացել է Հիտլերի ենթադրյալ դուստրը

Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Մոսկվայում 82 տարեկան հասակում մահացել է Զինաիդա Պոպովան, որին շատերը համարում էին Ադոլֆ Հիտլերի դուստրը։

Նշվում է, որ նրա մայրը՝ Մարիա Պոպովան, հիվանդապահուհի էր Չապաևյան դիվիազիայում և, միևնույն ժամանակ, հետախույզ Բեռլինում։

«Экспресс-газета»–ի տեղեկատվությամբ՝ Մարիան նողկանք չէր զգում անգամ նացիստ առաջնորդների հետ սիրավեպեր հաստատելուց։

Այդ ժամանակ ֆյուրերն իր հանցակիցների հետ հաճախ էր հանդիպում գարեջրատներում, և մի օր էլ նրանց միջավայրում հայտնվեց մի կին, որը հետագայում Ստալինի հրամանով դարձավ գնդացրորդուհի Անկայի պաշտոնական նախատիպը։

Մի որոշ ժամանակ անց Մարիան հասկացավ, որ հղի է։ Սակայն վստահաբար պնդել, որ Զինաիդայի հայրն ինքը Հիտլերն էր, չստացվեց։ Հնարավոր է՝ այդ գործով հետաքննությունը դեռ շարունակվի։

Հիշեցվում է նաև, որ քաղաքականությունից առաջ Հիտլերը զբաղվում էր նկարչությամբ և մոտ 2 հազ կտավի հեղինակ էր։ Սակայն Վիեննայի գեղարվեստական ակադեմիա ընդունվելու անհաջող փորձից հետո նրան համակեցին նոր՝ քաղաքական և ռազմական գաղափարներ։

Հակառակ դեպքում պատմությունը կարող էր լրիվ այլ ընթացք ունենալ...

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը