Թուրք ոստիկանները սպանել են տան մուտքի մոտ կանգնած հղի քուրդ կնոջը
Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի մարտիկները տան մուտքի մոտ սպանել են հղի կնոջը։
«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ քրդական «Ozgu-gundem» կայքի փոխանցմամբ՝ Նուսայբինում 5 երեխաների մայր Սելամեթ Յեշիլմենը 2 երեխայի հետ տնից ցանկացել է բակ դուրս գալ, սակայն հայտնվել է ոստիկանական «Կոբրա» տիպի մեքենայից արձակված կրակահերթի տակ։
Հարևանները փորձել են օգնության հասնել, սակայն ոստիկանները նրանց վրա են կրակել։
Ավելի ուշ կնոջը մահացած են հայտնաբերել, իսկ 2 վիրավորված երեխաներին տեղափոխել են հիվանդանոց։

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։