Աշխարհ

16.11.2015 15:40


Ֆաբիուս. «Արևմուտքը, արաբական երկրները և ՌԴ–ն Սիրիայում զինադադարի մասին են պայմանավորվել»

Ֆաբիուս. «Արևմուտքը, արաբական երկրները և ՌԴ–ն Սիրիայում զինադադարի մասին են պայմանավորվել»

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտնել է, որ Վեիննայում Սիրիայի հարցով հանդիպմանը կողմերին հաջողվել է համաձայնության հասնել զինադադարի, կրակի դադարեցման, անցումային կառավարության և ընտրությունների հարցերում։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»–ն։

«Վիեննայում մենք համաձայնության եկանք Սիրիայում զինադադարի ծրագրի, կրակի դադարեցման անհրաժեշտության և այն բանի շուրջ, որ անհրաժեշտ է շարժվել Սահմանադրությունը փոխելու և ընտրություններ անցկացնելու ուղղությամբ»,– «RTL» ռադիոկայանի եթերում ասել է Ֆաբիուսը՝ հավելելով, սակայն, որ նախագահ Բաշար Ասադի ճակատակիրը շարունակում է մնալ անորոշ։

«Բանակցությունների մասնակիցներին չհաջողվեց համաձայնության գալ Սիրիայի նախագահի ճակատագրի հարցում։ Նրա ճակատագրի առնվազն երեք տարբերակ գոյություն ունի»,–նշել է Ֆաբիուսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը