«RTL» հեռուստաալիքը տվել է Փարիզի գրոհների ենթադրյալ կազմակերպչի անունը
«RTL» հեռուստաալիքի տվյալներով՝ Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչը Աբդելհամիդ Աբաուդն է՝«Իսլամական պետության» ամենահայտնի դահիճներից մեկը։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, հենց Մոլենբիք թաղամասից 27–ամյա այդ բելգիացին է հեռախոսով կապվել Փարիզում գորհներ ձեռնարկած ահաբեկիչ–մահապարտների հետ։
«Մասնավորպես, նա կապվել է Փարիզում ահաբեկչություն իրականացրած այն ահաբեկչի հետ, որը նույնպես Մոլենբիքից է»,–նշում է «RTL»–ն։
Հետաքննության տվյալներով՝ հենց Աբաուդն է դիտարկվում որպես Փարիզի ահաբեկչությունների պատվիրատու։
«Այս տարվա հունվարին նրա անունն արդեն հոլովվել է Բելգիայում ծրագրված մի շարք ահաբեկչությունների կապակցությամբ, որոնք ժամանակին բացահայտվել և կանխվել են։ Աբաուդը դրանց կազմակերպիչն ու ֆինանսավորողն էր։ Նրա բջջային հեռախոսն այն ժամանակ տեղայնացվել էր Հունաստանում»,–ասվում է «RTL»–ի հաղորդագրության մեջ։
«RTL» հեռուստաալիքը տվել է Փարիզի գրոհների ենթադրյալ կազմակերպչի անունը
«RTL» հեռուստաալիքի տվյալներով՝ Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչը Աբդելհամիդ Աբաուդն է՝ «Իսլամական պետության» ամենահայտնի դահիճներից մեկը։

7or.am