Աշխարհ

16.11.2015 11:45


Իսլամականները խուճապի մեջ են. 250-կգ–ոց ավիառումբը բետոնե փոշու է վերածել նրանց շտաբը (տեսանյութ)

Իսլամականները խուճապի մեջ են. 250-կգ–ոց ավիառումբը բետոնե փոշու է վերածել նրանց շտաբը (տեսանյութ)

Սիրիական բանակը, ռուսական ավիացիայի աջակցությամբ, շարունակում է գրոհել ԻՊ և ահաբեկչական մյուս խմբավորումների դիրքերը Սիրիայում։

Դեռևս հոկտեմբերի սկզբներից ՌԴ ավիացիան ռմբակոծում է Հմամ քաղաքը, սակայն սիրիական կանոնավոր բանակին երկար ժամանակ չէր հաջողվում այն ազատագրել «Ջեբհաթ ան–Նուսրայի» ահաբեկիչներից, որոնք ամրակետ էին դարձրել ողջ քաղաքը։ Հմամն ազատագրելը պարտադիր էր. «vestiru»–ի փոխանցմամբ՝ այնտեղից ահաբեկիչները կարող էին «հոսել» դեպի ափ և սպառնալ Լաթաքիայում ՌԴ ավիաբազային։

Հմամը գրոհում էր 5 բրիգադ, այդ թվում՝ «Անապատի բազեներ» տեղական աշխարհազորը, սուննիների բրիգադը և ալավիթները, որոնք սիրիական կանոնավոր բանակի հիմքն են կազմում։ Մարտերին մասնակցում էին անգամ Սոցիալ–ազգայնական կուսակցության ստորաբաժանումները։ Արդյունքում՝ այն ազատագրվեց։

250-կգ–ոց ավիառումբը «Ան–Նուսրայի» շտաբը վերածեց բետոնե փոշու։ Իսլամականները նահանջեցին հարևան բարձունքներ։ Նրանց այնտեղ հեռավորության վրա են պահում հրաձգային զենքերով։ Հրասայլերը նախատեսված են այն դեպքում, եթե ահաբեկիչներն առաջանան և փորձեն հրետանի կիրառել։

Այդ ուղղությամբ ևս մի ամրակետ ունեն զինյալները՝ Սալման, որը շարունակում է ռմբակոծել ՌԴ ավիախումբը։

ՌԴ պաշտպանական գերատեսչության՝ ռադիոյի միջոցով ստացված տվյալները վկայում են, որ իսլամականների հրամանատարները խուճապի մեջ են։

«Ըստ Բաղդադի տեղեկատվական կենտրոնի տվյալների՝ ահաբեկիչների՝ Լաթաքիայում գործող դաշտային հրամանատարները կարգադրել են այդ շրջանից արագ տարհանել բոլոր նյութական բեռները և ռազմամթերքը դեպի Սիրիայի Արաբական Հանրապետության արևելք»,–հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։

Սիրիական կառավարական զորքերն ամրացրել են Սալյամիայի սահմանը՝ Խանասերը։ Այնտեղից Հոմսից Հալեպ տանող շրջանցիկ ճանապարհն է՝ կյանքի ճանապարհը։ Ահաբեկիչների բոլոր տեղաշարժերն այստեղ վերահսկվում են օդից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Հմեյմիմի ավիաբազայից ռուսական ռմբակոծիչները կարող են մեկ ժամից էլ քիչ ժամանակատավածում հասնել անգամ երկրի ամենակտրված մաս և հրթիռակոծել այն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը