Սարկոզին առաջարկել է իսլամականներին վերահսկել էլեկտրոնային ապարանջաններով
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին առաջարկել է ծայրահեղական իսլամականներին վերահսկել էլեկտրոնային ապարանջաններով։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը։
Նախկին առաջնորդի խոսքերով՝ կասկածելի ծայրահեղականներին հարկավոր է նաև տնային կալանքում պահել։
«Հարկավոր է հիմնավորապես ուժեղացնել Ֆրանսիայի ներքին անվտանգությունն ապահովող միջոցները»,–ասել է Սարկոզին։
Նա հստակեցրել է, որ էլեկտրոնային բազայում Ֆրանսիայի պետական անվտանգությանը սպառնացող 11,5 հազ մարդ է ներառված։
Ըստ Սարկոզիի՝ հարկավոր է խստացնել նաև իսլամական կայքեր ստեղծողների պատիժը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի խորհրդարանի առաջ իր ելույթում առաջարկել էր փոփոխություններ մտցնել երկրում արտակարգ դրություն հաստատելու մասին օրենքում։

7or.am