Աշխարհ

15.11.2015 22:32


Քեմերոն. «ԻՊ–ին ջախջախելու անհրաժեշտության հարցում ՌԴ և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումները համընկնում են»

Քեմերոն. «ԻՊ–ին ջախջախելու անհրաժեշտության հարցում ՌԴ և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումները համընկնում են»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նոյեմբերի 15–ին Անթալիայում հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ջախջախելու հարցում Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումները համընկնում են։ Այս մասին տեղեկացնում է «ТАСС»–ը։

Քեմերոնի խոսքով՝ այս թեման ինքը պատրաստվում է բարձրացնել նոյեմբերի 16–ին ՌԴ նախագահի հետ նախանշված բանակցությունների ժամանակ։

«Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ես ուզում եմ ասել՝ տեսե՛ք, կա մի թեմա, որի վերաբերյալ մեր դիրքորոշումները համընկնում են, այն է՝ մենք ավելի անվտանգ կլինեինք Ռուսաստանում, ավելի անվտանգ կլինեինք Մեծ Բրիտանիայում, եթե ջախջախեինք ԻՊ–ին»,–վարչապետի խոսքերն է մեջբերում «Press Association» գործակալությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը