Լրահոս

21.11.2009 13:38

Իլհամ Ալիև. «Առանց մեր համաձայնության Լեռնային Ղարաբաղը չի կարող անկախ լինել»

Իլհամ Ալիև. «Առանց մեր համաձայնության Լեռնային Ղարաբաղը չի կարող անկախ լինել»

Նոյեմբերի 22-ին Մյունխենում կայանալիք հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարությամբ։ Ներկայացնում ենք մեկ հատված այդ հայտարարությունից։

«1918 թ. Երևանը «նվիրվել է» Հայաստանին։ Այդ ժամանակվանից չի անցել և 100 տարի, և մեր առջև նոր հավակնություններ են դրվում։

Ադրբեջանական հողի վրա ստեղծվել է հայկական մեկ պետություն։ Իսկ հիմա ցանկանում են երկրորդը ստեղծել։ Սա որևէ տրամաբանության չի ենթարկվում. ադրբեջանական ազգը, ադրբեջանական պետությունը դրա հետ երբեք չի համաձայնի։ Դա ասում ենք և՛ մենք, և՛ միջազգային հանրությունը։ Առանց մեր համաձայնության Լեռնային Ղարաբաղը չի կարող անկախ լինել։ Եվ մենք երբեք այդ համաձայնությունը չենք տա։  Դրա համար Հայաստանը բանակցություններում պետք է լուրջ քայլեր ձեռնարկի։ Նրա՛նք պետք է քայլեր ձեռնարկեն, ոչ թե մենք։ Մենք ի՞նչ պետք է զիջենք։ Մենք ի՞նչ ենք զավթել, որ զիջենք։ Մենք ո՛չ մի զիջման չենք գնա։  Մեր զիջումը հարցի լուծումն է խաղաղ ճանապարհով, ահա և վերջ»,-ասել է Իլհամ Ալիևը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։