Լրահոս

15.11.2015 08:16


Հրդեհ է բռնկվել թոնրատանը

Հրդեհ է բռնկվել թոնրատանը

Նոյեմբերի 14-ին, ժամը 20.58-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ պահածոների արտադրամասի մոտակայքում, այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բոչոլյան փողոցի Ո. Ն.-ին պատկանող տան թոնրատանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.25–ին, մարվել՝ ժամը 20.37–ին:

Այրվել են թոնրատանը կուտակված 5 հակ անասնակեր, 5 կապ խաղողի վազեր և ջերմահարվել՝ թոնրատան փայտյա կառուցատարրերը (մոտ 10քմ):

Այս խորագրի վերջին նյութերը