Պաշտոնական. Փարիզում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 129–ի (ուղիղ միացում)
Փարիզի դատախազ ՖրանսուաՄուլենը հայտնել է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքումտեղի ունեցած ահաբեկչությունների զոհերիթիվըհասել է 129–ի, վիրավորներինը՝ 352–ի, որոնցից 99-իվիճակը գնահատվում էծայրահեղծանր:
Դատախազը նաև նշել է, որ ահաբեկիչներից 7–ը ոչնչացվել են համերգասրահի գրոհի ժամանակ, և ավելացրել՝ ընդհանուր առմամբ գործելէահաբեկիչներիերեքխումբ։
Leparisien-ը ներկայացրել է ահաբեկչությունների շարքի ժամանակագրությունը։
Առաջինպայթյունը՝ ժամը 21.20-ին, որոտացել է Սթադ դե Ֆրանս մարզադաշտի մոտ: Դրանից 5 րոպե անց տեղի են ունեցել մյուս պայթյուններն ամբողջ Փարիզի տարածքով:
Seat leon մեքենայից 15ահաբեկիչ Կալաշնիկով ինքնաձիգով գնդակահարել է Le Carillon բարի և Le Petit Cambodge ռեստորանի այցելուներին։
Կրկին Seat leon մեքենայից ժամը 21:32–ին գնդակահարվել են Faubourg-du-Temple և de la Fontaine-au-Roi փողոցներում գտնվող բարի մոտ նստած այցելուները։ Զոհվել է 5, վիրավորվել՝ 8 մարդ: Այդ նույն ժամանակ 2–րդպայթյուննէհնչել Սթադ դե Ֆրանս մարզադաշտի մոտ:
Ժամը 21:40–ին մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Voltaire այգում՝ Comptoir Voltaire ռեստորանի մոտ:
Այդ ընթացքում ահաբեկիչներից 3–ը Polo մեքենայով ժամանել են «Բատակլան» թատրոնի և գնդակահարել ռոք համերգի հանդիսատեսին՝ նրանց մի մասին պատանդ վերցնելով։ «Բատակլան»–ի գրոհի ժամանակ ահաբեկիչներից 2–ը պայթեցրել են իրենց, իսկ մյուսը ոչնչացվել է հատուկ ծառայությունների կողմից:
Ժամը 21:53–ին մահապարտ ահաբեկիչը 3–րդ պայթյունն է իրականացրել Սթադ դե Ֆրանս մարզադաշտից 400 մ հեռավորության վրա:
Պաշտոնական. Փարիզում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 129–ի (ուղիղ միացում)
Փարիզի դատախազ Ֆրանսուա Մուլենը հայտնել է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 129–ի, վիրավորներինը՝ 352–ի, որոնցից 99-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Դատախազը նաև նշել է, որ ահաբեկիչներից 7–ը ոչնչացվել են համերգասրահի գրոհի ժամանակ, և ավելացրել՝ ընդհանուր առմամբ գործել է ահաբեկիչների երեք խումբ։
Leparisien-ը ներկայացրել է ահաբեկչությունների շարքի ժամանակագրությունը։
Առաջին պայթյունը՝ ժամը 21.20-ին, որոտացել է Սթադ դե Ֆրանս մարզադաշտի մոտ: Դրանից 5 րոպե անց տեղի են ունեցել մյուս պայթյուններն ամբողջ Փարիզի տարածքով:
Seat leon մեքենայից 15 ահաբեկիչ Կալաշնիկով ինքնաձիգով գնդակահարել է Le Carillon բարի և Le Petit Cambodge ռեստորանի այցելուներին։
Կրկին Seat leon մեքենայից ժամը 21:32–ին գնդակահարվել են Faubourg-du-Temple և de la Fontaine-au-Roi փողոցներում գտնվող բարի մոտ նստած այցելուները։ Զոհվել է 5, վիրավորվել՝ 8 մարդ: Այդ նույն ժամանակ 2–րդ պայթյունն է հնչել Սթադ դե Ֆրանս մարզադաշտի մոտ:
Ժամը 21:40–ին մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Voltaire այգում՝ Comptoir Voltaire ռեստորանի մոտ:
Այդ ընթացքում ահաբեկիչներից 3–ը Polo մեքենայով ժամանել են «Բատակլան» թատրոնի և գնդակահարել ռոք համերգի հանդիսատեսին՝ նրանց մի մասին պատանդ վերցնելով։ «Բատակլան»–ի գրոհի ժամանակ ահաբեկիչներից 2–ը պայթեցրել են իրենց, իսկ մյուսը ոչնչացվել է հատուկ ծառայությունների կողմից:
Ժամը 21:53–ին մահապարտ ահաբեկիչը 3–րդ պայթյունն է իրականացրել Սթադ դե Ֆրանս մարզադաշտից 400 մ հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ այս ահաբեկչություններից 12 ժամ անց Փարիզի արվարձաններում կրկին պայթյուններ և կրակոցներ էին հնչել։
7or.am