Նիկոլայ Զլոբին. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իրականություն է»
Հատված Վաշինգտոնում բնակվող ռուս քաղաքագետ Նիկոլայ Զլոբինի հետ հարցազրույցից
-Պարո՛ն Զլոբին, Դուք Ձեր ելույթում նշել եք, թե հետխորհրդային տարածքի փլուզումը շարունակվում է, և նոր պետություններ են առաջանում։ Ներկայումս շատ է խոսվում Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման անհրաժեշտության մասին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ կտա դա խնդրի կարգավորմանը։
-Կարծում եմ՝ առաջին փուլում անպայման կտա, որովհետև շատ հարցեր կհեշտանան՝ սոսկ ձևական, բյուրոկրատական հարցեր։ Սակայն ես՝ որպես մարդ, ով ցանկանում է կոտրել կարծրատիպերը, կարծում եմ, որ միջազգային ճանաչումն այլևս անհրաժեշտ պայման չէ պետության գոյության համար։ Դա նախկինում էր կարևոր։ Այսօր շատ երկրներ կան, որոնք ճանաչված են պետությունների մի մասի կողմից միայն և այլն։ Ամբողջ աշխարհում և տնտեսությունում միջազգային ճանաչումը նշանակություն չունի։ Եթե այսօր Դուք «Apple» համակարգիչներով եք աշխատում, թեկուզ նույն Արցախում տնից դուրս գալով՝ աշխատում եք, ասենք, ամերիկյան ընկերության համար, դուք արդեն համաշխարհային տնտեսության մաս եք, և Ձեր գործատուի համար միևնույն է՝ Ճանաչվա՞ծ է Ձեր պետությունը, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ միջազգային ճանաչման համակարգը, որը ժամանակին ստեղծվել էր հիմնականում միապետությունների ժամանակ, առաջ կարևոր էր՝ դա էր պետության հիմքը, սակայն այսօր դա այնքան շուտ է կորցնում նշանակությունը, որ չարժե անգամ ուժ ծախսել դրա վրա։
-Իսկ եթե հաշվի առնենք հակամարտության առանձնահատկությո՞ւնը։
-Միանշանակ, իհարկե։ Նույնն էլ Աբխազիայի պարագայում է, հասկանո՞ւմ եք։ Այո՛, ոչ ոք չի ընդունում այդ պետությունները, բայց ես կարծում եմ, որ Աբխազիան կկայանա որպես պետություն, և կարծում եմ, որ Աբխազիան պետք է ճանչեն բոլորը։ Կարծում եմ՝ Ռուսաստանը պետք է ճանաչի Կոսովոն։ Պետք է ճանաչել իրականությունը, այն իրականությունը, որ գոյություն ունի։ Քաղաքականության մեջ վերջին բանը իրականությունը չճանաչելն է։
-Հիմա Լեռնային Ղարաբաղի Հանարապետությունն իրականությո՞ւն է, թե՞ ոչ։
-Այն գոյություն ունի։ Կարելի է նրա նկատմամբ տարբեր վերաբերմունք դրսևորել, սակայն դա արդեն Ձեր գլխում է։ Հանրապետություն է, հանրապետություն չէ՝ դա արդեն Ձեր գլխում է։ Բայց այնտեղ կա տարածք և մարդիկ, որոնք այնտեղ ապրում են։ Մնացած ամեն ինչ մենք ինքներս ենք հորինում։ Չկա, գոյություն չունի աշխարհի ճիշտ պատկեր։ Ինչպես էլ որևէ հակամարտություն լուծես, որևէ մեկն անպայման դժգոհ է լինելու։

7or.am