Աշխարհ

14.11.2015 19:16


Հանդիպում Սիրիայի հարցով. համաձայնեցրել են ահաբեկչական կազմակերպությունների ցանկը

Հանդիպում Սիրիայի հարցով. համաձայնեցրել են ահաբեկչական կազմակերպությունների ցանկը

Վիեննայում կայացել է Սիրիայի հակամարտության խնդրով հանդիպումը, որին նաև մասնակցում էր Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսը։ Ինչպես նաև ներկա էին պետքարտուղար Ջոն Քերրին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր–Շթայնմայերը։

Հանդիպման մասնակիցները համաձայնեցրել են ահաբեկչական կազմակերպությունների ցանկը։ Ինչպես հայտնում է vesti.ru–ն, այս մասին ասել է Լիբանանի արտգործնախարար Ջուբրան Բասիլը։

«Մենք հանգեցինք եզրակացության, որ ԻԼԻՊ–ն ու «Ջեբհաթ ան–Նուսրա»–ն ցուցակում ներառվում են, և նրանց դեմ պետք է պայքարել հենց հիմա»,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը