Հռոմի պապը Փարիզի ահաբեկչությունները համարում է Երրորդ համաշխարհայինի մի մասը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները հնարավոր չէ որևէ կերպ արդարացնել և որ դրանք Երրորդ համաշխարհայինի մի մասն են հանդիսանում, որի մեկնարկի մասին ինքը խոսել էր մինչ այդ։ Այս մասին տեղեկացնում է Associated Press–ը։
Հիշեցնենք, որ 2014թ. պոնտիֆիկոսն իր քարոզներից մեկում ասել էր՝ Երրորդ համաշխարհին պատերազմն արդեն իսկ սկսվել է։
Նշենք, որ նոյեմբերի 13–ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը, պաշտոնական տվյալներով, առնվազն 128 է։ Փարիզի ոստիկանությունը հայտնում է մահացած 8 ահաբեկիչների մասին։ Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ ահաբեկիչներից 7–ը մահապարտների գոտի են գործի դրել։
Փարիզում արտակարգ դրություն է հայտարարված։ ԻՊ–ի զինյալներն արդեն իսկ ստանձնել են ահաբեկչական այդ գործողությունների պատասխանատվությունը։

7or.am