Աշխարհ

14.11.2015 15:17


Անհայտ անձը նախազգուշացրել է ահաբեկչության մասին Փարիզի գրոհներից մի քանի ժամ առաջ (տեսանյութ)

Անհայտ անձը նախազգուշացրել է ահաբեկչության մասին Փարիզի գրոհներից մի քանի ժամ առաջ (տեսանյութ)

«Le Parisien» պարբերականի տվյալներով՝ գերմանացի ֆուտբոլիստներն ահաբեկչության սպառնալիքի պատճառով տարհանվել են փարիզյան հյուրանոցից ահաբեկիչների գրոհներից ժամեր առաջ։

Մարզիկներն իջևանել էին «Մոլիթոր» հյուրանոցում և հանգստանում էին՝ սպասելով երեկոյան խաղին։ Նոյեմբերի 13–ի երեկոյան՝ Փարիզում ահաբեկիչների գրոհներից մի քանի ժամ առաջ, հյուրանոց անանուն զանգ է ստացվել՝ հաղորդելով այնտեղ ռումբի առկայության մասին։ Այցելուներն ու հյուրանոցի անձնակազմը տարհանվել են, սակայն ժամանած ոստիկանությունը պայթուցիկ սարք չի հայտնաբերել։

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները սկզբում հումորով են ընդունել կատարվածը։ Նրանցից մեկը՝ կիսապաշտպան Սամի Հեդիրան, «Instagram»–ի իր էջում գրել է. «Հյուրանոցը պայթեցնելու սպառնալիքը խնդիր չէ Die Mannschaft–ի համար» (Գերմանիայի հավաքականի մականուններից մեկը)։

Սակայն ժամեր անց ահաբեկիչներն իսկապես գրոհեցին Ֆրանսիայի մայրաքաղաքը։ Մի քանի պայթյուն էլ տեղի ունեցավ «Սթադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ, որտեղ այդ ժամանակ ընթանում էր Ֆրանսիա–Գերմանիա համդիպումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը