Աշխարհ

14.11.2015 14:47


ԻՊ–ն սպառնացել է հաջորդ ահաբեկչությունն իրականացնել Լոնդոնում

ԻՊ–ն սպառնացել է հաջորդ ահաբեկչությունն իրականացնել Լոնդոնում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մի տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտարարել է՝ Փարիզում իրականացված ահաբեկչությունները շարունակական են լինելու։ Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Al-Arabia»-ին:

Միաժամանակ, հաղորդվում է, որ հայտնի չէ, թե երբ է այն նկարահանվել, քանի որ հրապարակման ամսաթիվը բացակայում է։

Այդ տեսանյութում ԻՊ–ն սպառնում է, որ հաջորդ խոշոր ահաբեկչություններն իրականացվելու են Լոնդոնում, այնուհետև՝ Վաշինգտոնում և Հռոմում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը