Բրիտանացի բժիշկները դիարան են ուղարկել կենդանի մարդու
Դեռևս երեք տարի առաջ Մեծ Բրիտանիայում հետաքրքրաշարժ պատմություն է տեղի ունեցել։
Դրա մանրամասները, տեղեկատվության ազատության օրենքի համաձայն, միայն այժմ են հրապարակվել։
Հարավ-Արևմուտքում հրապարակվել են շտապ օգնության ծառայության հաշվետվությունները, այդ թվում նաև բժշկական սարսափեցնող սխալներ և անիրազեկություններ, որոնք լուրջ հետևանքներ են ունեցել հիվանդների կյանքի համար։
Հաշվետվություններում նկարագրված են 62 նմանատիպ դեպքեր, երբ հիվանդները լուրջ վնասվածքներ են ստացել, վիրավորվել են կամ նույնիսկ մահացել շտապօգնության աշխատակիցների մեղքով։ 23-ի դեպքում մեղավոր են սխալ սարքավորումները, իսկ 34-ի պարագայում՝ մարդկային գործոնը՝ ներառյալ բժշկական սխալների 10 դեպքերը։
Օրինակ մի անգամ կրծքավանդակի սուր ցավ ունեցող հիվանդին բժիշկները սանդուղքով են վերև ուղարկել, ինչի պատճառով էլ նա մահացել է։ Բայց ամենանկատելի և սարսափեցնող դեպքը եղել է միջին տարիքի մի տղամարդու հետ, ում անունը չի նշվում։
Շտապօգնության աշխատակիցները կանչ են ստացել և այցելել նրան, ապա հոսպիտալացնելու նպատակով իրենց հետ տարել են, սակայն արդեն հիվանդանոցի ճանապարհին մահ է հայտարարվել ։ Տղամարդուն հիվանդանոցի փոխարեն դիարան են տեղափոխել և պատշաճ կերպով ձևակերպել։ Որոշ ժամանակ անց թաղման բյուրոյի աշխատակիցը պատահաբար նկատել է, որ հանգուցյալներից մեկի կրծքի զարկերն ուժեղանում են, ինչպես լինում է շնչելու ժամանակ։ Նա շտապ բժիշկների է կանչել, ովքեր «մահացածին» կյանք են վերադարձրել։ Այսօր այդ մարդն ապրում է և առողջ է։ Այն մասին, թե շտապօգնությունից նա ինչպիսի փոխհատուցում է պահանջել, հաշվետվության մեջ ոչինչ չի ասվում։