Աշխարհ

14.11.2015 13:21


Օդանավակայանում ապրող սիրիացի ընտանիքը նամակ է գրել Պուտինին

Օդանավակայանում ապրող սիրիացի ընտանիքը նամակ է գրել Պուտինին

13-ամյա Ռենասը՝ սիրիացի փախստականների ընտանիքի անդամներից մեկը, որն ապրում է ՌԴ Շերեմետևոյի օդանավակայանի տարանցիկ գոտում, նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում խնդրում է թույլատրել իր ընտանիքին ապրել Սամարայում, որտեղ բնակվում են իրենց հարազատները։ Նամակի պատճենը հրապարակված է «Газета.ру»–ում։

Տղան պատմել է, որ արդեն մոտ 60 օր է, ինչ իր ընտանիքն օդանավակայանի տարանցիկ գոտում է։

«Այստեղ աղմկոտ է և ցուրտ։ Միշտ ինչ–որ մեկը մոտենում է մեզ, լուսանկարում և զարմանում, թե ինչպես կարող ենք ապրել այստեղ։ Բարի մարդկանցից մենք ստացել ենք ջուր, ուտելիք, հագուստ, խաղալիքներ։ Մենք շատ շնորհակալ ենք այդ օգնության համար, բայց արդեն ուզում ենք դուրս գալ օդանավակայանից»,–գրել է տղան՝ հավելելով, որ երազում է մաքուր օդ շնչել և իսկական ձյուն տեսնել։

«Ես գիտեմ, որ դուք ամեն ինչ կարող եք»,–եզրափակել է Ռենասը։

Նշենք, որ հոկտեմբերի 29–ին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Շերեմետևոյի տարանցիկ գոտում ապրող սիրիացի ընտանիքի խնդիրը կլուծվի մոտ ժամանակներս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը