Լրահոս

21.11.2009 12:40

Պայքարը շարունակվելու է մինչև վերջ

Հոկտեմբերի 6-ին ՀՅԴ Գերագույն մարմնի նախաձեռնությամբ մի շարք կուսակցություններ  համատեղ հայտարարություն էին ստորագրել ընդդեմ հայ-թուրքական  նախաստորագրված արձանագրությունների։ Այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններն արդեն 4 օր է, ինչ գտնվում են Սահմանադրական դատարանում: «Ինչպիսի՞ն է լինելու հետագա պայքարը, և արդյոք այն կախվա՞ծ է Թուրքիայի հետագա գործողություններից» «7օր»-ի հարցին պատասխանել են վերոնշյալ նախաձեռնությանը միացած «Մայր հայրենիք» կուսակցության նախագահ  Կարինե Թումանյանը և «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը։

Կարինե Թումանյանը մասնավորապես նշել է, որ պետք է պատրաստ լինել Թուրքիայի ցանկացած պատասխանի, սակայն պայքարը շարունակվում է, և այն պայմանավորված չէ Թուրքիայի գործողություններով։ Նա նաև նշել է, որ հայտարարության շուրջ միավորված կուսակցությունները շուտով հանդես կգան հայտարարությամբ։

Արմենուհի Ղազարյանը ևս նշել է, որ պայքարը պայմանավորված չէ Թուրքիայում կատարվող գործողություններով, և իրենք ունեն իրենց գործունեության ծրագիրը։ Նա նշել է, որ ՀՅԴ նախաձեռնության շուրջ համագործակցությունը շարունակվում է.

-Հարցը կարևորագույններից կարևորագունն է, և պայքարը շարունակվելու է մինչև վերջ։ Հետագա քայլերի վերաբերյալ մենք ունենք ներքին պայմանավորվածություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։