Քաղաքական

14.11.2015 11:38


Ըստ նախնական տվյալների` Փարիզի ահաբեկչությունների զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան

Ըստ նախնական տվյալների` Փարիզի ահաբեկչությունների զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան

Ըստ նախնական տվյալների` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԱԻՆ–ից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում` «Բաթաքլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ:

Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի, տուժել է ավելի քան 200 մարդ:

Կապ է հաստատվել Ֆրանսիայում ՀՀ փոխդեսպան Վահե Վահրամյանի հետ, ով տեղեկացրել է, որ ահաբեկչության զոհերի և տուժածների ինքնությունը պարզվում է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը