Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը ժամանել է Վիեննա
«ТАСС»–ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսը ժամանել է Վիեննայի հյուրանոցներից մեկը՝ մասնակցելու Սիրիայի հակամարտության խնդրով կայանալիք հանդիպմանը։
Նշվում է, որ այնտեղ անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել։ Հերթապահում են ոստիկանական ուժեղացված խմբեր, լրացուցիչ ստուգում են լրագրողներին։
«Բրիստոլ» հյուրանոց են ժամանել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր–Շթայնմայերը։ Սպասվում են նաև այլ մասնակիցներ։ «ria.ru»–ի փոխանցմամբ՝ նախքան սիրիական խնդրով քննարկումը Ֆաբիուսը մի շարք հանդիպումներ կունենա «Իմպերիալ» հյուրանոցում։ Շթայնմայերի խոսքերով՝ ֆրանսիացի նախարարը Վիեննայում իր գործընկերներին կտեղեկացնի Փարիզի ահաբեկչության մանրամասները։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 13–ի՝ լույս 14–ի գիշերը Ֆրանսիայի մի շարք շրջաններում զինված ահաբեկիչները կրակ են բացել խաղաղ քաղաքացիների ուղղությամբ, որին զոհ է դարձել առնվազն 158 մարդ։
ԻԼԻՊ–ի ահաբեկիչները, որոնք ստանձնել են կատարվածի պատասխանատվությունը, տոնել են զինյալների գրոհները՝ սոցիալական ցանցերում տարածելով ահաբեկչության մասին լուրեր՝ «Փարիզը կրակի մեջ» հեշթեգով։
Վարկածներից մեկի համաձայն էլ՝ Փարիզի ահաբեկչությունների շարքն ԻԼԻՊ–ի գլխավոր դահիճ Ջիհադի Ջոնիսպանության պատասխանն է։
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը ժամանել է Վիեննա
«ТАСС»–ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսը ժամանել է Վիեննայի հյուրանոցներից մեկը՝ մասնակցելու Սիրիայի հակամարտության խնդրով կայանալիք հանդիպմանը։
Նշվում է, որ այնտեղ անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել։ Հերթապահում են ոստիկանական ուժեղացված խմբեր, լրացուցիչ ստուգում են լրագրողներին։
«Բրիստոլ» հյուրանոց են ժամանել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր–Շթայնմայերը։ Սպասվում են նաև այլ մասնակիցներ։ «ria.ru»–ի փոխանցմամբ՝ նախքան սիրիական խնդրով քննարկումը Ֆաբիուսը մի շարք հանդիպումներ կունենա «Իմպերիալ» հյուրանոցում։ Շթայնմայերի խոսքերով՝ ֆրանսիացի նախարարը Վիեննայում իր գործընկերներին կտեղեկացնի Փարիզի ահաբեկչության մանրամասները։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 13–ի՝ լույս 14–ի գիշերը Ֆրանսիայի մի շարք շրջաններում զինված ահաբեկիչները կրակ են բացել խաղաղ քաղաքացիների ուղղությամբ, որին զոհ է դարձել առնվազն 158 մարդ։
ԻԼԻՊ–ի ահաբեկիչները, որոնք ստանձնել են կատարվածի պատասխանատվությունը, տոնել են զինյալների գրոհները՝ սոցիալական ցանցերում տարածելով ահաբեկչության մասին լուրեր՝ «Փարիզը կրակի մեջ» հեշթեգով։
Վարկածներից մեկի համաձայն էլ՝ Փարիզի ահաբեկչությունների շարքն ԻԼԻՊ–ի գլխավոր դահիճ Ջիհադի Ջոնի սպանության պատասխանն է։
7or.am