Աշխարհ

14.11.2015 08:54


Օլանդն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

Օլանդն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

Փարիզում իրականացված ահաբեկչությունների շարքից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, Ֆրանսիայի նախագահին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ երկու երկրների նախագահները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցը։

Ավելի վաղ Օբաման ասել էր, որ Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ ԱՄՆ-ն օգնություն է առաջարկել Ֆրանսիային:

Ի դեպ, թեև ԻՊ–ն ստանձնել է Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը, սակայն ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ դատելով դրանց կատարման բարդությունից՝ չի բացառվում, որ կազմակերպիչն «Ալաիդա» ահաբեկչական խմբավորումը եղած լինի։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ «NBC» հեռուստաալիքին հղումով։ Վերջինն էլ վկայակոչել է ԱՄՆ հետախուզության ահաբեկչության դեմ պայքարի հարցով բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը