Աշխարհ

13.11.2015 22:43


Արհմիության նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Արհմիության նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Մոնղոլիայում ածուխ արտահանող ընկերության արհմիության նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ տեսախցիկների առաջ ինքնահրկիզվել է՝ ի նշան բողոքի։ Այս մասին հայտնում է vesti.ru–ն։

Այդպիսով, նա իր անհամաձայնությունն է հայտնել երկրի իշխանություններին, որոնք որոշել են ընկերությունը հանձնել մասնավոր MCS կորպորացիային։

Հոկտեմբերից այդ կապակցությամբ բողոքի գործողություններ են սկսվել։

«Մոնղոլիայի Կառավարությունը չի աջակցում մեր ընկերությանը, աշխատակիցների ընտանիքները սովի են մատնված, այդ պատճառով՝ հանուն մեր երեխաների և Մոնղոլիայի ժողովրդի՝ ես հրկիզում եմ ինձ»,–ասել է արհմիության նախագահը և կրակի մատնել իրեն։

Ներկաները մի կերպ մարել են կրակը, սակայն ակտիվիստը խորը այրվածքներ է ստացել. Նրան տեղափոխել են հիվանդանոց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը