Լրահոս

21.11.2009 12:09

Սահակաշվիլին, քնած մնալով, ուշացել է պաշտոնական հանդիպմանը

Սահակաշվիլին, քնած մնալով, ուշացել է պաշտոնական հանդիպմանը

Հավանաբար Վրաստանի ղեկավարը չի հաշվարկել իր ուժերը։

Lenta. ru-ն գրում է որ, Կիև կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Միխաիլ Սաքհակաշվիլին բացի Վիկտոր Յուշչենկոյի հետ հանդիպումից նախատեսել էր «մշակութային ծրագիր»։ Չորեքշաբթի երեկոյան Սահակաշվիլին մասնակցել է հեռուստաշոուիի, իսկ գիշերը զբոսնել է Կրեշյատիկով, որից հետո մինչև լույս մնացել է գիշերային ակումբներից մեկում։ Արդյունքում, իր իսկ խոսքերով,  քնած մնալու պատճառով, Վրաստանի նախագահը ուշացել է Վիկտոր Յուշչենկոյի հետ պաշտոնական հանդիպմանը։ Ըստ Bakililar.az-ի Վրաստանի նախագահի արտաքին տեսքը հաստատում էր նրա քնած մնալու վարկածը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։