Գիտնականները պատմել են՝ ինչպիսին կլինի աշխարհն առանց միջատների
«Եթե միջատներն անհետանան, աշխարհը կկործանվի. երկրորդ տարբերակ չկա»,–ԱՄՆ Արիզոնայի համալսարանի էվոլյուցիոն կենսաբանության, միջատաբանության և էկոլոգիայի ամբիոնների պրոֆեսոր Գոգգի Դավիդովիթցի խոսքերն է մեջբերում «moya-planeta.ru»–ն։
Մարդկանց այլևս չեն մտահոգի աներես մոծակները, իսկ շներին՝ լվերը։ Կվերանա այնպիսի հիվանդությունների տարածումը, ինչպիսիք են մալարիան և դենգե տենդը, որոնք հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում։ Գյուղատնտեսներն այլևս չեն օգտագործի ինսեկտիցիդներ՝ քիմիական պատրաստուկներ. միայն ԱՄՆ–ում ամեն տարի 300 մլն կգ նման նյութեր են օգտագործվում գյուղատնտեսական մշակաբույսերը վնասող միջատներից պաշտպանելու համար։
Այնուհանդերձ, այս օգուտները մարդկության համար անիմաստ կլինեն, քանի որ մարդկանց մեծ մեծ մասը կմահանա քաղցից։
«Բացասական կողմերը կգերազանցեն դրականը»,–ասել է Դավիդովիթցը։
Աշխարհի բույսերի մոտ 80%–ը սերմատու է կամ ծաղկատու։ Այդ բույսերի վերարտադրության համար հարկավոր է դրանց առեջի փոշանոթների փոշու տեղափոխում վարսանդի սպի։ Երբեմն դա իրագործվում է ջրի, քամու, թռչունների կամ չղջիկների միջոցով։ Սակայն փոշոտման գերակշիռ մասն իրականանում է միջատների շնորհիվ, այդ թվում՝ մեղուների, բզեզների, ճանճերի և թիթեռների։ Փոշոտողների բացակայության դեպքում աշխարհի բուսականության մեծ մասը կանհետանա։
Կախված տվյալ երկրից՝ յուրաքանչյուր մարդու օրական ուտելիքի 50%–90%–ը բաղկացած է ծաղկատու բույսերից ստացվող մթերքներից։ Դրանցից են հացահատիկային մշակաբույսերը՝ բրինձը, ցորենը, ինչպես նաև բանջարեղենն ու մրգերը։ Բացի այդ, ծաղկատու բույսերն այն կենդանիների կերն են կազմում, որոնց միսը մենք օգտագործում ենք (կովեր, հավեր), և նույնիսկ՝ քաղցրահամ ջրերում ապրող ձկների։
Այսպիսով, արդյունքում՝ դոմինոյի էֆեկտով միջատների հետևից կանհետանան նաև նրանց փոշոտած բույսերով սնվող կենդանիները։ Ապոկալիպտիկ պատկերը լրացնում է նաև այն, որ բոլոր վնասված բույսերը, կենդանիների լեշերն ու մարդկանց դիակները կքայքայվեն շատ ավելի դանդաղ. առանց միջատների աշխարհը կլցվի անկենդանությամբ։
Ի հավելումն այդ ամենի՝ մարդկությունը կզրկվի իր համար այնքան կարևոր մեղրից ու մետաքսից, որոնք միջատների կենսագործունեության արգասիքն են։
Իսկ ամենատխուրն այն է, ինչպես նշել է Դավիդովիթցը, որ վերը թվարկվածներն ամենևին էլ աբստրակտ մտորումներ չեն. միջատների բնաջնջումն արդեն սկսվել է,որին ակտիվ նպաստում են մարդկային գործունեությունը և կլիմայի փոփոխությունները։
Գիտնականները պատմել են՝ ինչպիսին կլինի աշխարհն առանց միջատների
«Եթե միջատներն անհետանան, աշխարհը կկործանվի. երկրորդ տարբերակ չկա»,–ԱՄՆ Արիզոնայի համալսարանի էվոլյուցիոն կենսաբանության, միջատաբանության և էկոլոգիայի ամբիոնների պրոֆեսոր Գոգգի Դավիդովիթցի խոսքերն է մեջբերում «moya-planeta.ru»–ն։
Մարդկանց այլևս չեն մտահոգի աներես մոծակները, իսկ շներին՝ լվերը։ Կվերանա այնպիսի հիվանդությունների տարածումը, ինչպիսիք են մալարիան և դենգե տենդը, որոնք հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում։ Գյուղատնտեսներն այլևս չեն օգտագործի ինսեկտիցիդներ՝ քիմիական պատրաստուկներ. միայն ԱՄՆ–ում ամեն տարի 300 մլն կգ նման նյութեր են օգտագործվում գյուղատնտեսական մշակաբույսերը վնասող միջատներից պաշտպանելու համար։
Այնուհանդերձ, այս օգուտները մարդկության համար անիմաստ կլինեն, քանի որ մարդկանց մեծ մեծ մասը կմահանա քաղցից։
«Բացասական կողմերը կգերազանցեն դրականը»,–ասել է Դավիդովիթցը։
Աշխարհի բույսերի մոտ 80%–ը սերմատու է կամ ծաղկատու։ Այդ բույսերի վերարտադրության համար հարկավոր է դրանց առեջի փոշանոթների փոշու տեղափոխում վարսանդի սպի։ Երբեմն դա իրագործվում է ջրի, քամու, թռչունների կամ չղջիկների միջոցով։ Սակայն փոշոտման գերակշիռ մասն իրականանում է միջատների շնորհիվ, այդ թվում՝ մեղուների, բզեզների, ճանճերի և թիթեռների։ Փոշոտողների բացակայության դեպքում աշխարհի բուսականության մեծ մասը կանհետանա։
Կախված տվյալ երկրից՝ յուրաքանչյուր մարդու օրական ուտելիքի 50%–90%–ը բաղկացած է ծաղկատու բույսերից ստացվող մթերքներից։ Դրանցից են հացահատիկային մշակաբույսերը՝ բրինձը, ցորենը, ինչպես նաև բանջարեղենն ու մրգերը։ Բացի այդ, ծաղկատու բույսերն այն կենդանիների կերն են կազմում, որոնց միսը մենք օգտագործում ենք (կովեր, հավեր), և նույնիսկ՝ քաղցրահամ ջրերում ապրող ձկների։
Այսպիսով, արդյունքում՝ դոմինոյի էֆեկտով միջատների հետևից կանհետանան նաև նրանց փոշոտած բույսերով սնվող կենդանիները։ Ապոկալիպտիկ պատկերը լրացնում է նաև այն, որ բոլոր վնասված բույսերը, կենդանիների լեշերն ու մարդկանց դիակները կքայքայվեն շատ ավելի դանդաղ. առանց միջատների աշխարհը կլցվի անկենդանությամբ։
Ի հավելումն այդ ամենի՝ մարդկությունը կզրկվի իր համար այնքան կարևոր մեղրից ու մետաքսից, որոնք միջատների կենսագործունեության արգասիքն են։
Իսկ ամենատխուրն այն է, ինչպես նշել է Դավիդովիթցը, որ վերը թվարկվածներն ամենևին էլ աբստրակտ մտորումներ չեն. միջատների բնաջնջումն արդեն սկսվել է, որին ակտիվ նպաստում են մարդկային գործունեությունը և կլիմայի փոփոխությունները։
7or.am