ՌԴ–ն պահանջել է Լեհաստանից պատժել ԽՍՀՄ զինվորների հիշատակին նվիրված հուշարձանը պղծողներին
Մոսկվան պահանջել է Լեհաստանից միջոցներ ձեռնարկել՝ գտնելու և պատժելու Կարմիր բանակի երախտագիտության հուշարձանը պղծողներին։
«Խիստ վրդովված ենք նոյեմբերի 11–ին Վարշավայի Սկարիշևսկի այգում Կարմիր բանակի երախտագիտության հուշարձանի նկատմամբ վանդալիզմի հերթական ակտի կապակցությամբ։ Պահանջում ենք ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները մեղավորներին գտնելու և պատժելու, ինչպես նաև հուշարձանի նախկին տեսքը վերականգնելու ուղղությամբ՝ այլևս թույլ չտալով նման դեպքեր»,– «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի մեկնաբանութունում։
Գերատեսչությունից նշել են նաև՝ «քաղաքական ինչ գունավորման էլ լինեն խուլիգանական արարքի հեղինակները, դա ոչ մի կերպ չի արդարացնում լեհական իշխանություններին, որոնք, երևում է, չեն ուզում իրագործել միջազգային իրավական պարտավորությունները՝ ապահովելու ռուս զինվորների գերեզմանների և հուշարձանների անվտանգությունը ՌԴ և Լեհաստանի միջև 1994թ. կնքված համապատասխան համաձայնագրով»։
Ավելի վաղ էլ ՌԴ–ն կոչ էր արել Լեհաստանին հրապարակային կերպով դատապարտել Շչեցինում խորհրդային զինվորների շիրիմները պղծողների գործողությունները։

7or.am