Լրահոս

01.10.2010 09:54


Չավեսը էկվադորցի զինվորականներին կոչ է արել չպաշտպանել հեղաշրջումը

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը էկվադորցի զինվորականներին կոչ է արել չպաշտպանել հեղաշրջումը և հանդես չգալ նախագահ Ռաֆայել Կորեայի դեմ։  BBC Russian-ը հաղորդում է, որ իր ելույթում Չավեսն ընդգծել է, թե Էկվադորի նախագահի կյանքին վտանգ է սպառնում։ Հինգշաբթի Էկվադորի կառավարությունը, «հեղաշրջման փորձը կանխելու նպատակով.,  հայտարարվել էր արտակարգ իրավիճակ։

 Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Էկվադորի կառավարությունը չեղյալ էր հայտարարել ուժային կառույցներում աշխատողներին տրամադրվելիք դրամական և այլ տիպի արտոնությունների տրամադրումը, հարյուրավոր զինվորականներ և ոստիկաններ դուրս էին եկել փողոց ։ Նրանց հաջողվել էր գրավել մի քանի ռազմական բազաներ, խաթարվել էր մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի աշխատանքները։ Ռաֆայել Կորեան, ելույթ ունենալով Ազգային ռադիոյուվ, երկրում ստոեղծված իրավիճակն անվանել էր պետական հեղաշրջման փորձ։

Այս խորագրի վերջին նյութերը