ԵՄ–ում բարդ են համարել Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ցուցակագրումը
ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկչական խմբերը որոշելը բարդ է, քանի որ դրանք հաճախ փոխում են իրենց անվանումները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն։
«Կա երկու ցուցակ. դրանցից առաջինն այն ընդդիմադիր խմբերն են, որոնք պետք է դերակատարություն ունենան անցումային շրջանում. այդ խմբում այն մարդիկ են ներառված, որոնք կապված չեն ԻՊ հետ։ Հաջորդն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակն է, որը որոշվել է ՄԱԿ–ի կողմից։ Սակայն այդ խմբավորումների ցուցակագրումն այնքան էլ դյուրին չէ։ ՄԱԿ–ի ցուցակում հարյուրավոր տարբեր խմբեր են ներառված. ահաբեկչական համարվող խմբավորումը կարող է հաջորդ օրն իսկ փոխել իր անվանումը»,– ասել է ԵՄ ներկայացուցիչը՝ հավելելով, որ ստույգ սահմանել՝ որոնք են Սիրիայում ահաբեկչական խմբավորումներ, շատ դժվար է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվան մտադիր է Վիեննայի հաջորդ հանդիպմանը համաձայնեցնել իր գործընկերների հետ Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների ցուցակը։

7or.am