Քաղաքական

13.11.2015 13:22

ՌԴ ԱԳՆ. «ԼՂ–ի հարցում Ռուսաստանի մոտեցումներն անփոփոխ են»

ՌԴ ԱԳՆ. «ԼՂ–ի հարցում Ռուսաստանի մոտեցումներն անփոփոխ են»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան Սերգեյ Լավրովի այցի ժամանակ որոշ լրատվամիջոցների կողմից նրան վերագրվող հայտարարություններին՝ կապված ԼՂ–ի ազատագրված տարածքները վերադարձնելու հետ։

Զախարովան նախ նշել է, որ ոչինչ չի կարող ավելացնել ՌԴ ԱԳ նախարարի խոսքերին, որոնք հնչել են Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Նա մանրամասն կանգ է առել քննարկված հարցերի վրա, նաև՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի: Կարծում եմ, որ պետք չէ սրել իրավիճակը։ Պետք է հիմնվել սկզբնաղբյուրի՝ նախարար Լավրովի խոսքերի վրա, որոնք ամբողջությամբ հրապարակվել են մեր կայքում»,- հավելել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում սերտորեն համագործակցում են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իրենց գործըկերների հետ, և որևէ բան չեն անի, որը կարող է վնասել երկու կողմերին:

«Մենք բազմիցս հրապարակայնորեն հաստատել ենք մեր մոտեցումները ԼՂ կարգավորման հարցում, և դրանք անփոփոխ են։ Ես միայն կարող եմ ևս մեկ անգամ հաստատել դրանք»,-նշել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։