Ռազմական լայնածավալ գործողության արդյունքում քրդական զորքերը մտել են Իրաքի հյուսիսում «Իսլամական պետության» կողմից գրավված Սինջար քաղաք։
«Reuters»–ի տեղեկատվությամբ՝ քաղաք մտած զինվորականները դիրքեր են գրավել սիրիական Ռաքքայի և իրաքյան Մոսուլի միջև՝ ԻՊ գրոհայինների մատակարարման ճանապարհի երկայնքով։ Քաղաքում հրաձգությունը շարունակվում է. զինվորականների ջոկատները պատրաստվում են «մաքրել» Սինջարն ահաբեկիչներից։
Հիշեցնենք՝ Սինջարն իսլամականների կողմից գրավվել է 2014թ. վերջին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այն ԻՊ համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հենակետ էր, որը կապում էր Իրաքում և Սիրիայում նրանց երկու գլխավոր ամրությունները՝ Մոսուլն ու Ռաքքան, որոնք ահաբեկիչներն իրենց մայրաքաղաքներն են հռչակել։
Նշվում է, որ քուրդ աշխարհազորայիններից բաղկացած փեշմերգա (քրդ.՝ դեպի մահ գնացողներ) խմբերն սկսել են գրոհել ԻՊ դիրքերը նախօրեին։ Հարձակմանն ավիահարվածներով աջակցել են ԱՄՆ–ն ու կոալիցիան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ռազմական խորհրդատուներն օժանդակում են քուրդ աշխարհազորայիներին «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում։
Քրդական զորքերը մտել են Իրաքում ԻՊ գրաված Սինջար

7or.am