Քաղաքական

13.11.2015 13:45


ՀՀ և ՌԴ միջև միջուկային ոլորտում համագործակցելու վերաբերյալ համաձայնագիրը վավերացվեց

ՀՀ և ՌԴ միջև միջուկային ոլորտում համագործակցելու վերաբերյալ համաձայնագիրը վավերացվեց

ՀՀ ԱԺ այսօրվա արտահերթում վավերացվել է «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը։ Այն ստորագրվել էր 2013թ. դեկտեմբերի 2-ին՝ Հայաստան Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ:

Այս համաձայնագրով ռուսական կողմը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի միջոցով ՀՀ–ին կօգնի կատարելագործել անվտանգության ենթակառուցվածքները, նաև՝ մշակված վառելիքի կառավարման և կադրերի պատրաստման, ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման հարցերում:

Համաձայնագիրը վավերացնելուն կողմ է քվեարկել 103, ձեռնպահ՝ 2 պատգամավոր։ Դեմ ոչ ոք չի եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը