Քաղաքական

13.11.2015 11:10


Բեյրութի պայթյունից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան

Բեյրութի պայթյունից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան

Լիբանանում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ երեկ Բեյրութում գրանցված պայթյունի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

Հիշեցնենք, որ Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 43–ի, վիրավորներինը՝ 240։

Մահապարտ ահաբեկիչները 7 րոպեի տարբերությամբ պայթեցրել էին իրենց Բուրջ ալ Բարաժնե շիաներով բնակեցված թաղամասի բանուկ փողոցներից մեկում:

Լիբանանում այսօր սուգ է հայտարարված:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը