Կրեմլից պատմել են այն ֆրանսիացիների նամակների մասին, որոնք ամաչում են А321–ի վերաբերյալ «Charlie Hebdo»–ի ծաղրանկարներից
ՌԴ–ն բազմաթիվ նամակներ է ստանում ֆրանսիացիներից, որոնք ամաչում են «Charlie Hebdo»–ում հրապարակված А321–ի ծաղրանկարների համար։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք բազմաթիվ նամակներ ենք ստանում ֆրանսիացիներից, Ֆրանսիայում մեր դեսպանատունը շատ ու շատ նամակներ է ստանում ֆրանսիացի հասարակ քաղաքացիներից, որոնք նշում են, որ ամաչում են իրենց համաքաղաքացիների համար»,–ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական պարբերականում Եգիպտոսում կործանված ռուսական A321–ի վերաբերյալ հրապարակված նոր ծաղրանկարը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Ալեքսանդր Ռոմանովիչը կոչ էր արել Ռուսաստանին արտահանձնել «Charlie Hebdo»–ի ծաղրանկարիչներին և դատել, որոնք A321–ի վերաբերյալ երկու ծաղրանկար էին հրապարակել։ Բացի այդ, պատգամավորը պահանջել էր քրեական գործ հարուցել նաև ամսագրի լրագրողների դեմ։
Նշենք, որ «Charlie Hebdo»–ինոյեմբերի 10–ի համարում նոր՝ երրորդ ծաղրանկարն էր հրապարակվել օդանավի կործանման մասին։
Կրեմլից պատմել են այն ֆրանսիացիների նամակների մասին, որոնք ամաչում են А321–ի վերաբերյալ «Charlie Hebdo»–ի ծաղրանկարներից
ՌԴ–ն բազմաթիվ նամակներ է ստանում ֆրանսիացիներից, որոնք ամաչում են «Charlie Hebdo»–ում հրապարակված А321–ի ծաղրանկարների համար։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք բազմաթիվ նամակներ ենք ստանում ֆրանսիացիներից, Ֆրանսիայում մեր դեսպանատունը շատ ու շատ նամակներ է ստանում ֆրանսիացի հասարակ քաղաքացիներից, որոնք նշում են, որ ամաչում են իրենց համաքաղաքացիների համար»,–ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական պարբերականում Եգիպտոսում կործանված ռուսական A321–ի վերաբերյալ հրապարակված նոր ծաղրանկարը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Ալեքսանդր Ռոմանովիչը կոչ էր արել Ռուսաստանին արտահանձնել «Charlie Hebdo»–ի ծաղրանկարիչներին և դատել, որոնք A321–ի վերաբերյալ երկու ծաղրանկար էին հրապարակել։ Բացի այդ, պատգամավորը պահանջել էր քրեական գործ հարուցել նաև ամսագրի լրագրողների դեմ։
Նշենք, որ «Charlie Hebdo»–ի նոյեմբերի 10–ի համարում նոր՝ երրորդ ծաղրանկարն էր հրապարակվել օդանավի կործանման մասին։
7or.am