G20–ի գագաթաժողովում Պուտինի հետ հանդիպում նախանշված չէ Օբամայի օրակարգում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպում չի ունենա Անթալիայում կայանալիք «մեծ քսանյակի» գագաթաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես հայտնում է «Reuters»–ը, այդ մասին հայտնի է դարձել Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ հրապարակված նախագահի օրակարգից։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տնից չեն բացառել ՌԴ և ԱՄՆ նախագահների շփման հնարավորությունը։
Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Րայսի խոսքերով՝ Սպիտակ տնից ակնկալում են, որ երկու երկրների առաջնորդները, ինչպես հաճախ է լինում նման ձևաչափով բազմակողմ հանդիպումների դեպքում, երկխոսության հնարավորություն կունենան G20–ի շրջանակներում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գագաթաժողովին ծրագրված է Օբամայի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

7or.am