Լրահոս

21.11.2009 10:53

Արձանագրությունները 4 օր է՝ ՍԴ–ում են

Արձանագրությունները 4 օր է՝ ՍԴ–ում են

ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը տեղեկացրել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններն արդեն 4 օր է, ինչ գտնվում են Սահմանադրական դատարանում:

Հայ–թուրքական արձանագրությունների քննության ընդունման ժամկետը պետք է որոշվի առաջիկա 20 օրերի ընթացքում գումարվելիք լիագումար նիստի ժամանակ։ Ընդհանուր համաձայնության չգալու դեպքում հարցը կարող է ևս 10 օր հետաձգվել, սակայն 1 ամսից արձանագրությունները կա՛մ պետք է հետ վերադարձվեն, կա՛մ քննություն նշանակվի և որոշվի դրանց սահմանադրականությունը:

Այդուհանդերձ, քննարկումները բա՞ց, թե՞ փակ են լինելու, դեռ պարզ չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։