Լրահոս

13.11.2015 07:30


Այսօր Կույրերի միջազգային օրն է

Այսօր Կույրերի միջազգային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) որոշմամբ՝ Վալենտին Հայուիի ծննդյան օրը հռչակվել է Կույրերի միջազգային օր (International Day of the Blind)։ Վալենտին Հայուին ծնվել է 1745թ.՝ Ֆրանսիայում։ Նա հայտնի մանկավարժ էր, ով Փարիզում և Պետերբուրգում կույրերի համար մի քանի դպրոցներ և ձեռնարկություններ է հիմնել:

Մինչև 18-րդ դարն աշխարհում չկար կույրերի համար նախատեսված հաստատություն։ Վալենտինն, անձամբ մշակելով տառատեսակներ, առաջին անգամ ցուցադրեց կույրերին ուսուցանելու իր մեթոդը։

1784թ. Փարիզում, առանց կառավարության և բարեգործական ընկերությունների աջակցության, սեփական միջոցներով իր իսկ տանը նա բացում է կույր երեխաների համար նախատեսված աշխարհում առաջին դպրոցը՝ «Աշխատավոր կույրերի արհեստանոց» անվանմամբ։ Նրա առաջին աշակերտը Ֆրանսուա դե Լեզյուեր անունով տղան էր: Հետագայում աշակերտների թիվը շատացավ:

1803թ. ռուս կայսր Ալեքսանդր Առաջինից նա Ս. Պետերբուրգում ևս կույրերի համար կրթարան բացելու առաջարկ է ստանում:

Այսօր աշխարհում մոտ 124 մլն կույր է ապրում։ Նրանց թիվը, ըստ ԱՀԿ-ի, մինչև 2020թ. կարող է կրկնապատկվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը