Աշխարհ

12.11.2015 18:53


Գերմանիայի իշխանությունները կստուգեն Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարին հետևելու մասին տեղեկատվությունը

Գերմանիայի իշխանությունները կստուգեն Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարին հետևելու մասին տեղեկատվությունը

Գերմանիայի կառավարությունը մտադիր է ստուգել այն տեղեկատվության ճշմարտացիությունը, ըստ որի՝ գերմանական հետախուզությունը լրտեսել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսին։ Այս մասին, «Deutsche Welle»–ի փոխանցմամբ, հայտնել է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Քրիսթիանե Վիրցը։

Նրա խոսքերով՝ «գերմանական հետախուզության գործունեությունից դուրս է իր գործընկեր երկրներին լրտեսելը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԳԴՀ արտաքին հետախուզությունը լրտեսել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսին։ 2013–ին էլ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել էր Վաշինգտոնին իր հեռախոսազրույցները գաղտնալսելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը