Քաղաքական

12.11.2015 14:17


ԱԺ արտահերթից հետո ևս մեկ արտահերթ նիստ կգումարվի

ԱԺ արտահերթից հետո ևս մեկ արտահերթ նիստ կգումարվի

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է նոյեմբերի 10-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո գումարել ևս մեկ արտահերթ նիստ:

Օրակարգում ընդգրկված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը