Լրահոս

12.11.2015 13:54


Ադրբեջանում հայտնված 76-ամյա կինը վերադարձվել է Հայաստան

Ադրբեջանում հայտնված 76-ամյա կինը վերադարձվել է Հայաստան

Ադրբեջանի տարածքում հայտնված Կոթի գյուղի բնակչուհի 76-ամյա Լուսինե Աբովյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, վերադարձվել է Հայաստան։ Այս մասին տեղեկացնում են Կարմիր խաչից։

Հայրենադարձման գործողությունը տեղի է ունեցել Ղազախ և Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

«Մինչ հայրենադարձումը անձը հավաստիացրել էր ԿԽՄԿ-ի աշխատակիցներին, որ վերադառնում է հայրենիք իր հոժար կամքով»,–ասված է ԿԽՄԿ-ի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Լ. Աբովյանը նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը Ղազախի շրջանի ուղղությամբ:

Լուսինե Աբովյանը 4 երեխաների մայր է։ Նա գնացել էր հարևանուհու տուն և անհետացել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը