Քաղաքական

12.11.2015 12:08


Ուորլիքը ԼՂ-ի հարցը քննարկել է Գերմանիայի ԱԳ նախարարի հետ (լուսանկար)

Ուորլիքը ԼՂ-ի հարցը քննարկել է Գերմանիայի ԱԳ նախարարի հետ (լուսանկար)

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԼՂ հարցը քննարկել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալթեր Շթայնմայերի հետ։ Այս մասին Ուորլիքը հայտնել է Twitter-ում և Instagram-ում՝ տեղադրելով այդ հանդիպումից մի լուսանկար։

Նա նաև գրել է, որ հաճելի էր Բեռլինում հանդիպել Շթայնմայերի հետ և քննարկել ԼՂ–ի հարցը:

Հիշեցնենք, նոյեմբերի 11–ին էլ Ուորլիքը «Twitter»–ի իր միկրոբլոգում գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները խորհրդակցելու են Գերմանիայի հետ։

Նա նշել էր, որ Գերմանիան ԵԱՀԿ-ն նախագահող հաջորդ երկիրն է:

«Եկեք համագործակցենք` հանուն Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման»,–գրել էր Ուորլիքը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը