Աշխարհ

12.11.2015 11:30


Կրեմլը պատահական է համարել գաղտնի զենքի ցուցադրությունը ռուսական հեռուստաալիքներով

Կրեմլը պատահական է համարել գաղտնի զենքի ցուցադրությունը ռուսական հեռուստաալիքներով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոստովանել է, որ ռուսական «Առաջին ալիքի» և «НТВ»–ի տեսախցիկների օբյեկտիվներում առանց հավանության հայտնվել են տեղեկություններ ՌԴ կողմից ստեղծվող գաղտնի զենքի մասին՝ ռազմական օվկիանոսային բազմաթիրախ «Статус-6» համակարգի։ Կրեմլից խոստացել են համապատասխան միջոցներ ձեռնարկել։

«Գաղտնի այդ նյութերը ջնջվել են։ Հուսով ենք՝ այլևս նման բան չի կրկնվի»,– ասել է Պեսկովը՝ նշելով, որ դրա համար Կրեմլը հատուկ մեթոդների կդիմի։

Ցուցադրված կադրերից պարզ է դարձել, որ բազմաթիրախ «Статус-6» համակարգը մշակել է ЦКБ МТ «Рубин» ԲԲԸ–ն։ Համակարգը նախատեսված է հակառակորդի մերձափնյա տնտեսական կարևոր օբյեկտները խոցելու համար. այն ունակ է մեծ կորուստներ պատճառել հակառակորդի երկրին՝ ռադիոկատիվ թունավորման ընդարձակ գոտի առաջացնելով, որի հետևանքով այդ տարածքում երկար ժամանակ անհնար կլինի ռազմական, տնտեսական և այլ գործունեություն ծավալելը։

ЦКБ «Рубин»–ը նախագծում է ռուսական սուզանավեր՝ զինված բալիստիկ և թևավոր հրթիռներով։Ներկայումս մշակվում են 955–րդ նախագծի 4–րդ սերնդի ռազմավարական նշանակություն ունեցող ատոմային հածանավեր, որոնք դառնալու են ՌԴ XXI դ. ծովային հիմնական ռազմավարական միջուկային ուժերը։

«РБК»–ի զրուցակցի փոխանցմամբ՝ խոսքը ստորջրյա սարքի մասին է՝ միջուկային մարտական լիցքով, որն ունակ է «սրբել տանել» ԱՄՆ–ի ողջ ափը։ Նախագիծը նախատեսվում է կյանքի կոչել մինչև 2025թ.։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը