Հալեպի օդանավակայանի գրոհը հետ է մղվել. տասնյակ ահաբեկիչներ են զոհվել (տեսանյութ)
Սիրիացի զինվորականները հայտարարել են, որ վերահսկողության տակ են վերցրել Հալեպի մերձակա բնակավայրերը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։
Մարտեր են ընթանում նաև Լաթաքիայում. զորքերը շարունակում են ռազմական գործողությունները լեռնային շրջանում։ Սիրիական բանակի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ալի Մայհուբի խոսքերով՝ ահաբեկիչներից արդեն ազատագրվել են Հալեպի և Լաթաքիայի տարածքներում գտնվող, ինչպես նաև ապաշրջափակված Քվեյրիսի օդանավակայանի մի շարք բնակավայրեր։
«Մեր զինուժի մի մասն արյունահեղ մարտերից հետո մեծ կորուստներ պատճառելով ահաբեկիչներին՝ շրջափակումից հանել է Քվեյրիսի օդանավակայանը Հալեպի շրջանում և վերահսկողություն սահմանել դրանց մոտ գտնվող բնակավայրերում»,–ասել է Մայհուբը՝ հավելելով, որ վերահսկողության տակ է վերցված Հալեպի հյուսիս–արևմուտքում գտնվող Ալ–Մուքահլի բնակավայրը, ճեղքվել է նաև ահաբեկիչների պաշտպանությունը։
Մայհուբի խոսքերով՝ սիրիական զորքերն ազգային աշխարհազորի հետ շարունակում են ահաբեկիչներին ոչնչացնելու գործողությունը։ Նրանք ազատագրել են 2,5 քկմ տարածք, այդ թվում՝ Համսին գյուղի մեծ մասը, նրան սահմանակից տարածքը և իշխող բարձունքը։
«Լաթաքիայի հյուսիս–արևելքում մեր զորքերը շարունակում են գործողությունները լեռնային շրջանում. գրավել են իշխող բարձունքներ, ոչնչացրել զինյալների ամրակետեր և կրակակետեր»,–ասել է սիրիական բանակի ներկայացուցիչը։
Գեներալը նաև նշել է, որ սիրիացի զինվորականներն «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան–Նուսրայի» տասնյակ գրոհայինների են ոչնչացրել Հոմսի հյուսիսային և արևելյան մասերում։

7or.am