Քաղաքական

11.11.2015 17:56

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական կողմում հայտնված հայ կնոջը

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական կողմում հայտնված հայ կնոջը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի պատվիրակներն այցելել են ադրբեջանական կողմում հայտնված հայ կնոջը` սահմանամերձ Կոթի գյուղի բնակչուհի 76-ամյա Լուսիկ Աբովյանին:

Ինչպես հայտնում է «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը, ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասել է, որ պատվիրակները հնարավորություն են ունեցել գնահատելու վերաբերմունքը ՀՀ քաղաքացու նկատմամբ, պահման պայմանները:

«Մեր առաքելությունն է նաև հնարավորություն ստեղծել ընտանիքի հետ կապը պահելու համար»,-ասաց Ամատունին:

ԿԽՄԿ պատվիրակների գնահատականներն ամփոփվում են հաշվետվության մեջ և քննարկվում պատասխանատու իշխանությունների ներկայացուցիչների հետ:

«Մեր մանդատի համաձայն` պատրաստ ենք աջակցելու հայրենադարձմանը. եթե կողմերի հայտը լինի, մենք կապահովենք միջնորդություն»,-նշեց Ամատունին:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։