Գիտնականները նշել են երեխաների համար ամենավտանգավոր կերակուրը
Սինգապուրի ազգային և ԱՄՆ–ի Դյուքի համալսարանների գիտնականները նշել են՝ որ ուտեստն է նպաստում երեխաների քաշի ավելցուկին, և նրանց համար ամենավտանգավորն է։
«rg.ru»–ի փոխանցմամբ՝ ուսումնասիրության առիթ է դարձել Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում նկատվող անհանգստացնող միտումը՝ անչափահասների մեկ երրորդն այնտեղ տառապում է ճարպակալմամբ։ Եվրոպայում այդ թիվը մոտ է 40 տոկոսին։
Հետազոտությանը մասնակցել է 4500 երեխա։
Մասնագետները սննդի որոշ տեսակների՝ երեխաների քաշի վրա ազդեցության համոզիչ ապացույցներ են գտել։
Ուսումնասիրության արդյունքներով՝ վտանգավոր կերակուրների ցանկում առաջին տեղն են զբաղեցրել կարտոֆիլի չիփսերը, որոնց չարաշահումն ավելորդ կիլոգրամների պատճառ է դառնում։ Գիտնականների հավաստմամբ՝ այդ ուտեստը չափազանց բարձր կալորիականություն ունի և, միևնույն ժամանակ, կշտացնելու շատ ցածր ցուցանիշ։
Չիփսերին հաջորդում են կարտոֆիլի ֆրին, տապակած հավը և ձուկը, ինչպես նաև այն ուտեստները, որոնք պատրաստված են մեծ քանակությամբ յուղով։ Ավելորդ քաշին են նպաստում նաև քաղցր աղանդերը, կոնֆետները և քաղցր ըմպելիքները, որոնք նույնպես չեն կշտացնում։
Ուսումնասիրության հեղինակ Էրիկ Ֆինքելշթեյնը նշել է, որերեխաների համար մթերքներ ընտրելիս ծնողների հիմնական սխալը դրանց կալորիականությամբ կողմնորոշվելն է։ Նշվում է նաև, որ բարձր կալորիականությունը ոչ միշտ է ավելորդ քաշի պատճառ դառնում։
«Օրինակ՝ խաշած կարտոֆիլը բարձր կալորիականություն ունի և սննդարար է, բայց բացարձակ չի նպաստում ավելորդ քաշին՝ ի տարբերություն կարտոֆիլի չիփսերի և ֆրիի, որոնք մեծ քանակությամբ յուղով են պատրաստվում»,–նկատել է գիտնականը։
Հետազոտողները նշել են, որ իրենց ուսումնասիրած մանկական ճաշացանկի ուտեստներից ճարպակալմանը չեն նպատում չոր նախաճաշերը՝ մեծ քանակությամբ սննդային մանրաթելերով, հացահատիկային մթերքները, ինչպես նաև թռչնամիսը՝ առանց թաթախման և չտապակված։
Գիտնականները նշել են երեխաների համար ամենավտանգավոր կերակուրը
Սինգապուրի ազգային և ԱՄՆ–ի Դյուքի համալսարանների գիտնականները նշել են՝ որ ուտեստն է նպաստում երեխաների քաշի ավելցուկին, և նրանց համար ամենավտանգավորն է։
«rg.ru»–ի փոխանցմամբ՝ ուսումնասիրության առիթ է դարձել Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում նկատվող անհանգստացնող միտումը՝ անչափահասների մեկ երրորդն այնտեղ տառապում է ճարպակալմամբ։ Եվրոպայում այդ թիվը մոտ է 40 տոկոսին։
Հետազոտությանը մասնակցել է 4500 երեխա։
Մասնագետները սննդի որոշ տեսակների՝ երեխաների քաշի վրա ազդեցության համոզիչ ապացույցներ են գտել։
Ուսումնասիրության արդյունքներով՝ վտանգավոր կերակուրների ցանկում առաջին տեղն են զբաղեցրել կարտոֆիլի չիփսերը, որոնց չարաշահումն ավելորդ կիլոգրամների պատճառ է դառնում։ Գիտնականների հավաստմամբ՝ այդ ուտեստը չափազանց բարձր կալորիականություն ունի և, միևնույն ժամանակ, կշտացնելու շատ ցածր ցուցանիշ։
Չիփսերին հաջորդում են կարտոֆիլի ֆրին, տապակած հավը և ձուկը, ինչպես նաև այն ուտեստները, որոնք պատրաստված են մեծ քանակությամբ յուղով։ Ավելորդ քաշին են նպաստում նաև քաղցր աղանդերը, կոնֆետները և քաղցր ըմպելիքները, որոնք նույնպես չեն կշտացնում։
Ուսումնասիրության հեղինակ Էրիկ Ֆինքելշթեյնը նշել է, որ երեխաների համար մթերքներ ընտրելիս ծնողների հիմնական սխալը դրանց կալորիականությամբ կողմնորոշվելն է։ Նշվում է նաև, որ բարձր կալորիականությունը ոչ միշտ է ավելորդ քաշի պատճառ դառնում։

7or.am