Թունիսը և Թուրքիան կարող են փակվել ռուսների համար՝ իբրև պոտենցյալ վտանգավոր հանգստավայրեր (տեսանյութ)
Հնարավոր է՝ ռուսների համար, բացի Եգիպտոսից, փակվեն նաև պոտենցյալ վտանգ ներկայացնող այլ երկրներ։ «Коммерсант»–ի տվյալներով՝ այդ հարցն արդեն քննարկվել է կառավարության հետ։
Ներկայումս ՌԴ անվտանգության ծառայությունները ստուգում են մերձավորարևելյան երկրների օդանավակայաններում տիրող իրավիճակը։ Փորձագետներն արդեն տվել են այն երկրների անունները, որտեղ հանգստանալն այնքան էլ հաճելի չի լինի, և, հավանաբար, առաջիկայում կարգելվի ռուսներին։ Դրանք են Թունիսը, Մարոկկոն, Լիբանանը, Պարսից ծոցի երկրները և Թուրքիան, որտեղ ներկայումս գտնվում են Եգիպտոս չմեկնած ռուսները։
«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի հետևից ՌԴ ավիա էմբարգոյի տակ կարող են հայտնվել նաև այլ երկրներ, եթե այնտեղ գտնվելը համարվի «պոտենցյալ վտանգավոր»։
«Քանի դեռ այն երկրներում, որոնք շրջապատում են ԻԼԻՊ անունով որջը՝ ահաբեկչության և նեոֆաշիզմի այդ բուծարանը, շարունակեն «հյուրախաղերով հանդես գալ» տասնյակ հարյուրավոր նեոֆաշիստներ, իհարկե, մեր քաղաքացիների, մեր զբոսաշրջիկների անվտանգությունը մեծ սպառնալիքի տակ կլինի»,–կարծում է ՌԴ Պետդումայի պատգամավոր Օլեգ Նիլովը։
Տաբուն կարող է վերաբերել Մերձավոր Արևելքին։ Իրաքն ու Սիրիան առաջին հավակնորդներն են, որոնց հետ կդադարեցվի կանոնավոր ավիահաղորդակցությունը, չնայած, ինչպես նշվում է, Մոսկվայի և Բաղդադի միջև ուղիղ թռիչքներ չկան, իսկ ՌԴ մայրաքաղաքից Դամասկոս միայն շաբաթը մեկ թռիչք կա։
Այդ ցանկում հաջորդը Թունիսն է, որտեղ իսլամիստները մեծ թիվ են կազմում, և որտեղ ս.թ. հունիսին զինված ահաբեկչի կրակահերթի զոհ դարձավ 38 մարդ։ Ավելին՝ հետաքննությունն ապացուցեց, որ երկրի իշխանություններն իմացել են հյուրանոցի հնարավոր գրոհի մասին, սակայն որևէ միջոց չեն ձեռնարկել այն կանխելու համար։
Չի բացառվում նաև Թուրքիայի հանգստավայրեր մեկնելու արգելքը։ Նշվում է, որ Եգիպտոսից հետո ռուսների կողմից ամենամեծ պահանջարկն այնտեղ վայելում է Անթալիան։
ՌԴ քաղաքացիների համար նշված ուղղությունների արգելափակումը, սակայն, ներկայումս ոչ հաստատվում և ոչ էլ հերքվում է։
Ի դեպ, դեպի Կարմիր ծով թռիչքները չեղարկել է ոչ միայն ՌԴ–ն. թուրքական ավիաուղիները, բրիտանական փոխադրողները, գերմանական «Lufthansa»–ն, ֆրանսիական «Air France» և ՄԱԷ–ի «Emirates»–ն արգելափակել են բոլոր երթուղիները դեպի Սինայական թերակղզի։

7or.am