Քաղաքական

11.11.2015 12:16

ԵԽ փորձագետն Աշոտյանի կողմից քաղաքական հաղորդում վարելը բացարձակ սխալ է համարում

ԵԽ փորձագետն Աշոտյանի կողմից քաղաքական հաղորդում վարելը բացարձակ սխալ է համարում

«Հանրաքվեի լուսաբանումը Հայաստանում» թեմայով քննարկմանը մասնակցող ֆրանսիացի լրագրող, Եվրոպայի խորհրդի փորձագետ Լորան Ռուին նաև անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից Հանրային հեռուստատեսությամբ «Եռանկյունի» քաղաքական հաղորդումը վարելուն։ ԵՄ փորձագետը դա միաշանակ անընդունելի է համարել։

–Դա բացարձակ սխալ է։ Եթե դիտարկենք լավագույն չափանիշների տեսանկյունից, դա չի կարող ճիշտ լուսաբանում համարվել, առավել ևս՝ բանավեճի մասին խոսք լինել չի կարող։ Կառավարության անդամը չի կարող նման բան անել,-ասել է ԵՄ փորձագետը՝ հավելելով, որ «այդ տղան, երևի, կատակ է անում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։